Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է

Համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսային վարակի վիճակագրությունը. Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 30,940 կորոնավիրուսային հետազոտություն և հայտնաբերվել վարակի 1792 դեպք, ասվում է կառավարության Stopcov.ge կայքում:

Կորոնավիրուսի տարածումը ըստ շրջանների.

  • Աջարիա – 164
  • Իմերեթի – 96
  • Քվեմո Քարթլի – 75
  • Շիդա Քարթլի – 85
  • Գուրիա – 55
  • Սամեգրելո – Զեմո Սվանեթի – 163
  • Կախեթի – 63
  • Մցխեթա-Մթիանեթի – 33
  • Սամցխե-Ջավախեթի – 23
  • Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 5:

Ներկայումս Վրաստանում կա 10387 ակտիվ դեպք, որից 3270-ը ստացիոնար բուժում են ստանում, 400 մարդ գտնվում է կորոնավիրուսային հյուրանոցներում, 7 723 մարդ բուժում է ստանում տանը:

581 հիվանդի վիճակը ծանր է, 89-ը միացված են արհեստական ​​շնչառության ապարատին: