Ապրիլի 19-ի առավոտյան Ախալցիխեում, մինչև 50 տարեկան մի կին ցած է նետվել կամրջից: Տեղացիներին հաջողվել է փրկել նրան: Նա տեղափոխվել է
Ախալցիխեի Ռեֆերալ հիվանդանոց: Որդին նույնպես վերին վերջույթների վերքերով տեղափոխվել է կլինիկա:
Դեպքը տեղի է ունեցել Ախալցիխեի շուկայի մոտակայքում գտնվող կամրջի մոտ: Կնոջը, ենթադրաբար, կլինիկա են տեղափոխել ականատեսները, քանի որ շտապ բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց չեն ծանուցել:
Ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Ռևազ Կուճուխիձեի խոսքով ՝ մոր ու որդու վիճակը կայուն է:
«Երկու պացիենտ է բերվել մեզ մոտ, մայրը գլխին պոլիտրավմա ունի: Որդու ձեռքերին վերքեր կան, երկուսի վիճակն էլ կայուն է», – ասաց Ռևազ Կուճուխիձեն
Դեպքի վայր կանչվել է, թե ոչ փրկարարական ծառայություն անհայտ է, գործակալությունը չի մեկնաբանել. «Կապվեք ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հետ, նրանք ձեզ կպատասխանեն»:
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանություն գործել:sknews.ge