Նինոծմինդայում ապրիլի 22-ին կանցկացվի շաբաթօրյակ

Նինոծմինդայում ապրիլի 22-ին  կանցկացվի շաբաթօրյակ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդմամբ` ապրիլի 22-ին  մունիցիպալիտետի ողջ տարածքում կազմակերպվում է շրջապատի մաքրման  աշխատանքներ:

Քաղաքապետարանը միանում է «Վրաստանի կանաչ շարժում» կազմակերպության նախաձեռնությանը, ըստ որի`  սույն տարվա ապրիլի 22-ին պիտի անցկացվեն երկրի միջազգային օրվա աջակցությանը նվիրված  միջոցառումներ և Նինոծմինդայի ողջ տարածքում ապրիլի 22-ին, բնակչության ներգրավմամբ, կանցկացվեն  լայնամասշտաբ  մաքրման  աշխատանքներ:

Քաղաքապետարանը կոչ է անում մունիցիպալիտետի վարչական միավորներին` քաղաքապետի լիազորների և մասնագետների գլխավորությամբ,  հանրային ծառայություններին, մասնագետներին ու կազմակերպություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,  բազմահարկ շենքերի ընկերություններին, կենտրոնական փողոցի բնակիչներին,  որպեսզի  ապահովեն սեփական և հարակից բնակելի տարածքների  մաքրման աշխատանքները:

«Համաճարակի հետ կապված անվտանգության համապատասխան կանոնների պահպանման նպատակով` խնդրում ենք` նշված միջոցառումը  կազմակերպելիս հաշվի առնել, որ մաքրման աշխատանքները  պետք է լինեն  փոքր խմբերի մասնակցությամբ (մեկ խմբում  մինչև 10 մասնակից)»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: