Զեստաֆոնիի մունիցիպալիտետում գնացքը մահացու հարվածել է դեռահասի:
Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի, դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին Աջամեթի գյուղում:
Ոստիկանությունը հետաքննում է պատահարի մանրամասները:
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունն իրականացվում է «երկաթուղային երթևեկության անվտանգության կանոնների կամ շահագործման կանոնների խախտում, որի արդյունքում անձը մահացել է» հոդվածով: