Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են
Վերոնշյալ խնդրի համար հեռախոսակապ հաստատեցինք «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեի հետ, ով մեզ ասաց. «Վերոնշյալ ճանապարհը ունի 2 տարի ժամկետ, այսօրվա մեջ անպայման կայցելենք Նինոծմինդա քանդված մասերը տեսնելու համար, որից հետո կանցկացնենք վերանորոգման աշխատանքներ»:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի Ազատության փողոցի հատվածի մայթերը ասֆալտապատվել եւ բարեկարգվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսին:
Հավելենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատման մրցույթը շահել էր «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը 4 627 900 լարիի դիմաց, իսկ ասֆալտապատման ավարտի ժամկետն էր 2020 թվականի դեկտեմբեր ամիսը: