
Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, կայծակի հարվածի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչների էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են եկել:
Հիմնականում կայծակը վնաս է հասցրել Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի բնակիչներին: Բնակիչների խոսքով ՝ նրանք կորցրել են իրենց կենցաղային տեխնիկան, մասնավորապես փչացել են հեռուստացույցները, բաքսիները, համակարգիչները և էլեկտրական լարերը:
Այս պահին հայտնի է վնասի հինգ դեպք: Տուժածներից մեկին միաժամանակ վնասվել է երկու հեռուստացույ, որոնցից մեկը միացված է եղել, իսկ մյուսն անջատված:
Առավել մանրամասն մեր հաջորդ նյութում …