Ապրիլի 20-ին, ժամը 21: 00-ին, կայծակի հարվածի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարքից դուրս են եկել բնակիչների էլեկտրական սարքավորումներ:
Հիմնականում կայծակը վնաս է հասցրել Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի բնակիչներին: Վաչիկ Փութուլյանի խոսքով ՝ կայծակը մոտ 3000 լարիի վնաս է պատճառել: « Մոտավորապես 21: 30-ի սահմաններում կայծակը հարվածեց ՝ շարքից դուրս եկավ մեր հեռուստացույցը, համակարգիչը, բաքսին, էլեկտրական լարերը, ինտերնետի համար նախատեսված մոդեմը: Բացի այդ, կայծակը հարվածեց անմիջապես տան տանիքին ՝ այնտեղ թողնելով անցք: Այսօր որդիս դիմեց քաղաքապետարան ՝ տեսնելու ՝ կարո՞ղ ենք օգնություն ստանալ, թե ոչ », – ասաց Վաչիկ Փութուլյանը:
Ինչպես հայտնի դարձավ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մի շարք բնակիչներին, կայծակը վնաս է պատճառել:
Մեկ այլ բնակիչ, Ներսիկ Բդոյանն էլ ասում է, որ որոտ չի եղել, անմիջապես կայծակը հարվածել է: Մենք չէինք էլ պատկերացնում, որ այրվում է մեր բաքսին ՝ որը Ariston ապրանքանիշի էր : Նրանք օգնության համար ոչ մի տեղ չեն դիմել:
Նինոծմինդայում կայծակի հարվածի հետևանքները
Վերադարձ դեպի ձմեռ՝ կարկտի տեսքով