Վրաստանում արդեն 161 օր է, ինչ Պարետային ժամ է գործում: Պետական պաշտոնյաները և ինֆեկցիոն հիվանդությունների ասոցիացիայի մի մասը ասում են, որ երկրում շարժման սահմանափակումը դրվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, այն ուժի մեջ է մտել գրեթե 6 ամիս առաջ՝ նոյեմբերի 9-ին:
Համակարգող խորհուրդը երեկ կրկին քննարկել է այն և որոշել, որ պարետային ժամը կրկին կմնա ուժի մեջ: Ոչ ոք չգիտի, թե երբ է հանվելու այն. Քաղաքացիները մի շարք հանրահավաքներ են անցկացրել` պահանջելով վերացնել սահմանափակումները, բայց ապարդյուն:
Ժամը 21: 00-ից 05: 00-ն ամբողջ Վրաստանում տեղաշարժը արգելված է: