Եվրամիության աջակցությամբ Վրաստանի օդանավակայաններում և ցամաքային սահմանային անցակետերում կգործարկվի դեմքի ճանաչման ժամանակակից համակարգ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Համակարգը վերահսկելու է ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ուղևորների հոսքը, ինչը կապահովի անվտանգության բարձր մակարդակ», – ասել են նախարարությունից:
Սարքավորումը հանձնվել է 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոնին: Այն գնվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համաձայնեցված:
Այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը Վրաստանի իշխանությունների կարողությունների ուժեղացումն է սահմանի և միգրացիայի կառավարման ոլորտում ` ԵՄ-ի և Վրաստանի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի համաձայն:
Անցյալ շաբաթ Եվրամիությունը ավելի քան 3,3 միլիոն դոլար արժողությամբ 30 մեքենա է նվիրել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը: ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՄՄԿ-ն նախատեսում է ապագայում եւս մի քանի կարևոր նախագիծ իրականացնել Վրաստանում, այդ թվում `արագ արձագանքման չորս պարեկային նավեր տեղափոխել առափնյա հսկողությանը: