Այսօր ՝ ապրիլի 22-ին, «Վրաստանի կանաչ շարժում » նախաձեռնության շրջանակներում Նինոծմինդա քաղաքում անցկացվեց շաբաթօրյակ:
Շաբաթօրյակին մասնակցում էին քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ինչպես նաև կոմունալ ծառայության աշխատակիցները:
Շաբաթօրյակին մասնակցում էին նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը, ծառայությունների, հաստատությունների աշխատակիցները: Քաղաքապետարանի աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացրեցին Նինոծմինդայի «Հայոս Քարթլոս» այգում:
Իսկ Սակրեբուլոյի պատգամավորները աշխատակազմի հետ միասին մաքրեցին Նինոծմինդա-Սաթխա ճանապարհի եզրը:
Շաբաթօրյակին մասնակցում էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը:
Հանրային առողջության կենտրոնը մաքրման աշխատանքներ է իրականացրել հիվանդանոցի տարածքում:
Իսկ Մշակույթի կենտրոնի և Կենտրոնական գրադարանի աշխատակիցները մաքրեցին Մշակույթի կենտրոնի տարածքը:
Ինչպես նշել են մասնակիցները՝ տարածքը միշտ մաքուր պահելու համար անհրաժեշտ է, որ բնակիչները աղբը չնետեն ուր պատահի և քաղաքը մաքուր պահեն:
Համաճարակի հետ կապված անվտանգության կանոններին համապատասխանելու համար մաքրումն իրականացվել է փոքր խմբերով (մեկ խմբում մինչև 10 մասնակից):