Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը կոչվում էր «Երկրի միջազգային օր»: Երկրի միջազգային օրը նշվում է ապրիլի 22-ին:
Միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը շրջակա միջավայրի խնդիրների և բնության պահպանության վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցում էին 10-11-րդ դասարանների աշակերտներ: Նրանք խոսել են բնական պաշարների պահպանման, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և կենսաբազմազանությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Միջոցառումը կազմակերպել էր կենսաբանության ուսուցչուհի Արուսյակ Մղդեսյանը:
Երկրի առաջին օրն անցկացվեց 1970 թ.-ին Միացյալ Նահանգներում և լայն արձագանք գտավ ակտիվ կենսակերպ ունեցող մարդկանց շրջանում: Ամենամյա միջոցառումները զանգվածային դարձան, ինչպես, օրինակ, ցույցը, որին մասնակցում էր շուրջ քսան միլիոն մարդ: Երկրի օրը նոր օրենքներ և կանոնակարգեր են ընդունվում ՝ բնությունը պահպանելու համար: