Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106 -րդ տարելիցը:
Թե ինչպիսի միջոցառումներ է սպասվում Նինոծմինդայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հետ կապված, մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց:
«Ըստ մեր նախնական ծրագրի մենք պատրաստել էինք մի քանի միջոցառումներ՝ կապված Ապրիլի 24 -ի հետ: Մշակույթի կենտրոնում Գայ Ղարսլայնի ղեկավարությամբ կար պատրաստված բեմադրություն: Ինչպես նաեւ պետք է լիներ միջոցառում գենդերային հավասարության սենյակում, սակայն այսօր ստացանք հրահանգ, որ ոչ մի միջոցառում մենք չենք կարող անցկացնել կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Ապրիլի 24 -ին կարող ենք բոլորս շատ քիչ խմբերով այցելել մեր զոհերի հուշարձանին, պահպանելով սոցիալական հեռավորություն եւ ավելի զգույշ լինել մեր եւ մեր կողակիցների առողջության համար»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.