
Ապրիլի 22 -ը ամբողջ աշխարհում նշվում է որպես «Երկրի միջազգային օր»:
Յուրօրինակ միջոցառումներով հարուստ էր այդ օրը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում: Որին իրենց մասնակցությունը ունեցան գրեթե բոլոր դասարանները:
Աշակերտները պատրաստել էին ցուցապաստառներ վրացերենով, հայերենով, անգլերենով եւ ներկայացրել են շնորհանդես բնապահպանական թեմաներով:
Երկրագունդը ամենա գեղեցիկն է արեգակնային համակարգում, ուստի պետք է պահպանել այդ հրաշքը, որի բնակիչներն ենք մենք:
Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրել է Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը: