Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով

Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով

Հայերը նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, քանի որ հայրենիքում գները բարձր են, ասել է Հայաստանի Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

«Բանն այն է, որ հանգստյան ամենաէժան տները մեզ մոտ արժեն շուրջ 10-15 հազար դրամ մեկ շնչին մեկ օրվա համար (շուրջ $21-$31), իսկ Վրաստանում կարելի է հանգստանալ օրական 2.5-3 հազար դրամով (շուրջ $5-$6), ինչն ավելի մատչելի է»,– նշել է Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում հանգստյան տները նախատեսված են ցածր և միջին կարգի համար, իսկ Հայաստանում դրանք նախատեսված են ավելի հարուստ մարդկանց համար։ Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այդ փաստին։

www.newsarmenia.am



Opinion, pooling and voting