Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.
Այսօր Ախալքալաքում տեղի է ունեցել քայլերթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթի մեկնարկը տրվել է Ախալքալաքի բերդերի տարածքից՝ միասնական Տերունական աղոթքից հետո:
Երթի մասնակիցները՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ուղեկցությամբ, շարժվել են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցու բակում, ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ Արժանապատիվ Տեր Հայրը հադես է եկել խոսքով: Ելույթ են ունեցել նաև Ախալքալաքի պատանեկան միության սաները: