
Մեկ զոհ, մեկ վիրավոր – այսպես ավարտվեց վեճը, որը տեղի է ունեցել Սամցխե-Ջավախքում՝ Աբասթումանիում: Ըստ տեղացիների, երկու շինարարական ընկերությունների ներկայացուցիչների միջեւ առճակատում է տեղի ունեցել, որիընթացքում որսորդական հրացանի փամփուշտից մեկ մարդ սպանվել, իսկ մեկը վիրավորվել է:
Վիրավորը տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ըստ կլինիկական մենեջեր՝ Ռեվազ Կուճուխիձեի, հիվանդի վիճակը միջին ծանրության է: Տղամարդը վիրավորվել է հրազենով:
Ձերբակալել են թե ոչ մեղադրյալին – այս մասին ՆԳՆ-ից սպասում ենք տեղեկության:tv9news.ge