Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում անցկացվեց միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Միջոցառումը կազակերպել էին Սաթխայի 6-րդ դասրանի աշակերտները իրենց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ՝ Իրինա Ծառուկյանի գլխավորությամբ: «Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել» խորագրով:
Հայոց Ցեղասպանությունը արևմտահայության բռնի տեղահանումն ու շուրջ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածներն էին 1915-1923 թթ., Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:
Հայոց Ցեղասպանությունն աշխարհում երկրորդ ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է: Այս օրը ոչ մի հայի հիշողությունից չի կարող ջնջվել ու եթե անգամ մի հայ էլ մնա, նա կհիշի իր ազգի հետ կատարվածը:
Իհարկե, տարիներ անց փոխվում են սերունդներն ու մարդիկ, նրանց մտածելակերպն ու դիրքորոշումները, բայց սեփական ազգի պատմությունը մոռանալն ու հատուցում չպահանջելը կուրացում ու դավաճանություն է նշանակում: Այդ իսկ պատճառով, մինչև վերջ համախմբված ու արժանապատիվ սերունդ դաստիարակելով մենք պետք է հասնենք այն օրվան, երբ ցեղասպանությունը կընդունեն բոլոր ազգերը, այդ թվում նաև այն իրականացնողները:
Միջոցառումը կազմակեպված էր նեղ շրջանակներում, առանց հանդիսատես պահպանելով կորոնավիրուսի համար սահմանված բոլոր նորմերը: