Այս տարի կրկնակի թախիծով ու դառը կսկիծով, գլխահակ ու աղոթք մրմնջալով, Սաթխայի հանրային դպրոցի IX դասարանը , դասղեկ’ Ռ.Սանոսյանի գլխավորությամբ անցկացրեց 《Պատմության դասեր》 խորագրով միջոցառում, նվիրված 1915թ. ցեղասպանության և 44 օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակին:
Բազում պատերազմներ, տեղահանություն ու կոտորած ապրած հայ ազգը բազմիցս է հառնել մոխիրներից ու տատասկներից, և այս անգամ էլ հայը կհառնի որպես անմար փարոս և իր լույսի ներքո կմիավորի աշխարհասփյուռ հայությանը։
Վստահեցնում ենք, որ հայրենիքից հեռու գտնվելով Ջավախքի պատանիների ոգիները լցված են անմնացորդ հայրենասիրությամբ ,ինչը վկայում է մեր ամենամյա միջոցառումը և հարգանքի տուրքը մեր անմեղ զոհերի հիշատակին: Երիցս խոնարհում ձեզ՝ անմեղ զոհեր, մեր անմահ հերոս հավերժի ճամփորդներ, թող սրբագործվեն ձեր հոգիները, խաղաղություն ձեր շիրիմներին, ու Աստված պահապան լինի մեր մնացյալ ամենասփյուռ ազգին ։