Միջոցառումը կազմակերպել էր Մանկապարեզի մենեջեր_դաստիարակ Նաիրուհի Չոբանյանը։Երեխաները մոմեր վառեցին միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին,երգեցին և արտասանեցին եղեռնի վերաբերյալ ոտանավորներ և երգեր։Միջոցառումը անցկացվեց պահպանվելով Կորոնավիրուսի բոլոր պայմանները։
Միջոցառումը անցկացվեց առանց հանդիսատեսի մանկապարտեզում փոքրիկներն էին և մանկապարտեզի աշխատակազմը ։ Մեր մանկապարտեզում ամեն տարի նշվում է միջոցառում նվիրված Հայոց եղեռնի Հիշատակին։Մեր մանկապարտեզում շատ մեծ շեշտ եմ դրել հայրենասիրության վրա: Ես Նաիրուհի Չոբանյանս անընդհատ երեխաներին սովորեցնում, հիշեցնում եմ հայրենիքի ու նրա պահապան զինվորների մասին:ինչպես երեխային ներկայացնել ապրիլի 24-ի իմաստը, ծաղիկներ տանելու և զոհերի հիշատակը պատվելու մեր սովորույթը։
Չէ որ մենք գնում ենք Հայոց Եղեռնի հուշարձաններին ծաղիկ խոնհարելու մեծից փոքր միասին։ Այս դեպքում երեխայի տարիքը հաշվի առնելով՝ կարելի է պատմել, որ պատերազմ է եղել, որի արդյունքում շատ հայեր, մահացել են, Ինչպես որ եղավ Արցախյան պատերազմի ժամանակ,մենք էլ հիմա գնում ենք, նրանց հուշարձանին ծաղիկներ ենք դնում և խոնհարվում։
Երեխային պետք է բացատրել, որ հուշահամալիր գնալիս չի կարելի բարձրաձայն խոսել, վազվզել, անկարգություն անել, արևածաղիկ կամ քաղցրավենիք ուտել, չէ որ այդ օրը բոլորը գնում են հարգելու անմեղ զոհերի հիշատակը:Երեխային պետք է բացատրել, որ ծաղիկները պետք է խոնհարել այլ ոչ թե գցել։Երեխային պետք ասենք, որ մենք ուժեղ ենք և ոչ ոք չի կարող նեղացնել մեզ: Իսկ որպեսզի մենք ավելի ուժեղանանք, պետք է լավ սովորենք, որ հետագայում կարողանանք ուժեղ զինվորներ դառնանք,որպեսզի ոչ մի ազգ այլևս չհամարձակվի մեզ նեղացնել։Իսկ քանի որ մենք փոքր ենք ու եթե դրսում ցուրտ է մենք կարող ենք նաև մեր հարգանքի տուրքը և խոնհարումը անել մեր մանկապարտեզում,երգելով և արտասանելով հայրենասիրական և եղեռնի մասին երգ_ ոտանավորներով։