
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին ավանդական ուղերձում, անդրադառնալով 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպան գործողություններին, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:
«Ամեն տարի այս օրը մենք ոգեկոչում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասել է Բայդենը իր հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» գրասենյակները: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ: