Հուլիսի 3-ին Նինոծմինդայի փողոցներում դեռևս առավոտյան ժամերից աշխուժություն էր տիրում: Երիտասարդ տղաները և աղջիկները դույլերը ձեռքերին միմյանց վրա ջուր էին լցնում:
Վարդավառը ամռան ամենուրախ և երիտասարդների համար ամենասիրելի տոներից մեկն է: Վարդավառին իրար վրա լցված ջուրը, ընդունված է համարել, որ ունի բուժից հատկություն, այն ունի նաև սիրո և մաքրության խորհրդանիշ: Նախկինում այս տոնին երիտասարդները աղջիկներին վարդեր էին նվիրում և աղավնիներ բաց թողնում դեպի երկինք:
Ժամանակի հետ այս ավանդույթը վերացել է և հիմնականում պահպանվել է իրար վրա ջուր լցնելու ավանդույթը: Նինոծմինդայում ևս այս տոնն ուղեկցվում է ջրոցի խաղալով:
Բորիս Ղարսլյան