Փրկարարները Զեստափոնիի քաղաքապետարանի Զովրեթի գյուղում փրկել են դեռահասի: Տեղեկատվությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
ՆԳՆ հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Զեստափոնիի քաղաքապետարանի Զովրեթի գյուղի Սամծվերա ջրվեժում անչափահաս է գտնվում, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռահասը ցատկել էր ջրվեժից և թեք ափի պատճառով չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակիցները: Հրշեջ-փրկարարները դեռահասին պարաններով անվնաս դուրս են բերել ջրից: Նրա կյանքին և առողջությանը այլևս վտանգ չի սպառնում: Տեղում աշխատում էր հրշեջ-փրկարարական վարչության Զեստափոնիի բաժնի փրկարարական ջոկատը», – ասված է հաղորդագրության մեջ:1tv.ge