Ինչ են քննարկում պարետային ժամի վերացման առումով

Ինչ են քննարկում պարետային ժամի վերացման առումով

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, համակարգող խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, կքննարկի Զատկի գիշերը տեղաշարժի սահմանափակումը չեղարկելու հարցը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեց Ամիրան Գամղրելիձեն, նախ կքննարկվի սահմանափակումը վերացնելու հարցը, ապա որոշում կկայացվի:

«Նախ կքննարկվի Զատկի գիշերը տեղաշարժի սահմանափակումները վերացնելու հարցը, ապա որոշում կկայացվի: Երկուշաբթի կլինի համակարգող խորհուրդ և որոշում կկայացվի այս հարցի վերաբերյալ: Այս որոշումը կայացնում է համակարգող խորհուրդը, Ամիրան Գամկրելիձեն չի կայացնում այն», – ասաց Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն հասարակությանը կոչ է անում համեստորեն նշել Զատիկը և հետևել հանձնարարականներին:

«Մենք պետք է նախատոնական և հետտոնական ժամանակաշրջանում ընտանեկան կամ ծիսական միջոցառումներն անցկացնենք ավելի համեստ: Հանձնարարականները նույնն են, ինչ նախորդ տարի: Ցանկալի է, որ տաճարներում հեռավորություն պահպանվի, տաճարում բոլորը պետք է շնչադիմակով լինեն, և քանի որ եղանակն է դա թույլ տալիս, պատարագը պետք է դինամիկներով անցկացվի, հավատացյալները պետք է լինեն հիմնականում դրսում և հեռավորությունը նույնպես պետք է պահպանվի դրսում, – ասաց Գամղրելիձեն:

Բացի այդ, հարցին, թե նախատեսվում է արդյոք վերացնել տեղաշարժը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, Գամղրելիձեն ասաց, որ որոշումը կկայացվի համաճարակային իրավիճակին համապատասխան:

«Եթե համաճարակային իրավիճակը կայունանա, իհարկե, պարետային ժամը և շատ այլ սահմանափակումներ կչեղարկվեն», – ասաց Գամղրելիձեն:tv9news.ge