Հարգում ենք հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին. Էրդողան

Հարգում ենք հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին. Էրդողան

Թուրքիայի նախագահը կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ուղերձին՝ ինքն էլ իր հերթին ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին: Տեքստը հրապարակել է «Anadolu»-ն։

Մեր ժողովուրդները դարեր շարունակ խաղաղ ապրել են այս հողերում: Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ է համարվել ողջ մարդկության համար», – ասված է Էրդողանի ուղերձում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հարգում է Առաջին աշխարհամարտի տարիների ծանր պայմաններում օսմանյան պետությունում զոհված հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիայի հայերին` երկրում այսօր ընթացող արդար պայքարին աջակցելու համար։

Էրդողանը կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարեցինք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին: Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», – ասել է Էրդողանը։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։tv9news.ge

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը