Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին Մարսելում կհանդիպեն Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Կիրակի երեկոյան Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականը խոշոր՝ 5:2 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին։
Գերմանիայի հավաքականը, հիշեցնենք, քառորդ եզրափակիչում նախօրեին հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Իտալիայի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ առաջին՝ Պորտուգալիա – Ուելս հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Լիոնում։
Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։