Ում համար մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը կլինեն աշխատանքային օրեր

Ում համար մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը կլինեն աշխատանքային օրեր

Վրաստանում մայիսի 4-11-ը կառավարության հայտարարած հանգստյան օրերը ոչ աշխատանքային կլինեն բոլոր ոլորտների համար:

Համաձայն Առողջապահության նախարարության, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համատեղ հրամանի, այս որոշումը չի ազդի.

  • Առողջության առաջնային պահպանման հաստատությունների, ստացիոնար բուժօգնության հաստատությունների, ինչպես նաև այն բժշկական հաստատությունների վրա, որոնք ընդգրկված են կորոնավիրուսի կառավարման գործընթացում ( կանխարգելում, ախտորոշում, բուժում) ՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից:
  • Բացի այդ, ոչ աշխատանքային օրերին կաշխատեն դեղագործական հաստատությունները, շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատությունները, սոցիալական վերականգնման և երեխաների խնամքի պետական ​​ծրագրի շարժական խմբերը, անօթեւան երեխաների համար ապաստան տրամադրելու ենթածրագրերը:
  • Ոչ աշխատանքային օրերին գործելու են սննդի, կենդանիների կերերի հաստատությունները, բաշխում, վաճառք, ճանապարհային բեռնափոխադրումները, երկաթուղային և օդային տրանսպորտը, նավահանգիստ, օդանավակայան, նավիգացիոն ծառայությունները, փոստային ծառայությունները:
  • Շարունակելու են աշխատել նաև ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտները, ինչպես նաև կշարունակվեն նավթի և գազի արդյունահանման աշխատանքները:
  • Կաշխատեն նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր պաասխանատու են կարանտինում գտնվող անձանց տեղափոխման, սննդի, անվտանգության և համապատասխան պայմանների ստեղծման համար:
  • Ցուցակում ընդգրկված են նաև փրկարարական ջոկատների ներկայացուցիչներ, թթվածնի արտադրություն և մատակարարում, ձեռնարկություններ, որոնցում տեխնոլոգիական առանձնահատկությունների պատճառով անհնար է դադարեցնել գործընթացը. Թաղման ծառայությունների ոլորտը, մետաղագործությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, հանքանյութերի վերամշակման արդյունաբերությունը և այլն:

Երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով կառավարությունը մայիսի 4-ից 11-ը հայտարարեց ոչ աշխատանքային օրեր: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից: