Կրեմլը Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը համարում է ԱՄՆ-ի ներքին գործ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա (ԱՄՆ-ի ) ներքին հարց է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Վաշինգտոնի որոշումը մեկնաբանելու հարցի:
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի ջարդերն անվանել էր Հայոց ցեղասպանություն: Բայդենին նախորդող նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը բացասաբար կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: