Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյունը անհանգստության պատճառ է դարձել

Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյունը անհանգստության պատճառ է դարձել

Նինոծմինդա քաղաքի Այվազովսկու փողոցի 13-րդ տան բնակչուհի Շամուն Չախոյան դժգոհում է, որ իրենց տան կողքին գտնվող էլեկտրասյունը վթարային վիճակում է:

Չախոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցով մի քանի անգամ դիմել է էներգոընկերությանը, տեղեկացրել նրանց, որ էլեկտրասյունը գտնվում է անմխիթար վիճակում և որ ուժեղ քամու ժամանակ վտանգավոր է տանից դուրս գալ, քանի որ էլեկտրասյունը կարող է տապալվել գետնին:

Մենք նույնպես դիմեցինք էներգոընկերությանը և վերջինիս աշխատակիցները, տեղյակ լինելով խնդրի մասին, մեզ պատասխանեցին, որ էլեկտրասյունը վթարային վիճակում չէ, այն ունի շահագործման 5 տարվա ժամկետ, և այս դեպքում արդեն բնակիչները իրենց սեփական միջոցներով պետք է խնդրին լուծում տան:

Շամուն Չախոյանի հետ զրույցի մանրամասները ներկայացնում ենք ստորև.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting