Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Կախա Կուճավան: Կախա Կուճավան կփոխարինի Արչիլ Թալակվաձեին:
Կախա Կուճավայի թեկնածության համար րոպեներ առաջ քվեարկեցին պատգամավորները: Նրա թեկնածությանն աջակցեց 86 պատգամավոր, 6-ը եղավ դեմ:
Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի պաշտոնից հրաժարական էր տվել ապրիլի 24-ին: