«Նինոծմինդա» մաքսակետում կանխվել է մաքսանենգության փորձը

«Նինոծմինդա» մաքսակետում կանխվել է մաքսանենգության փորձը

«Նինոծմինդա» և «Սարփի» մաքսակետերում կանխվել է չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձի 2 դեպք, ինչը օրենքի խախտում է համարվում: Այս մասին հայտնում է Վրաստանի Եկամուտների ծառայությունը:

Եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածների հիման վրա, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Թ.Կ.-ի և Վրաստանի քաղաքացի Գ.Ջ.-ի տրանսպորտային միջոցների մանրազնին ուսումնասիրությունից հետո հայտնաբերել են ընդհանուր առմամբ 3360 չհայտարարագրված ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշերի:

«Վրաստանի Մաքսային օրենսգրքի» 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինախախտ քաղաքացիները զրկվել են իրենց ապրանքներից և տուգանվել հազար լարիով: