Ուժեղ քամին տանիքից պոկել է թիթեղը և վնասել Փ.Գոնդուրա գյուղի բնակչի մեքենան

Ուժեղ քամին  տանիքից պոկել է թիթեղը և վնասել Փ.Գոնդուրա գյուղի բնակչի մեքենան

Ապրիլի 26-ի երեկոյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Գոնդուրա գյուղում ուժեղ քամին պոկել է տանիքի թիթեղը և վնասել Հարություն Կրիկյանին պատկանող մեքենան:

Ուժեղ քամու արդյունքում քանդվել է հարակից շինության տանիքը, վնասվել է Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացանք տուժած ընտանիքից, օգնության համար դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղից նրանք պատասխանել են, որ մեքենան ապահովագրված չէ, ուստի չեն կարող օգնություն ցուցաբերել, իսկ քանդված տանիքի վերաբերյալ քաղաքապետարանը կքննարկի դիմումը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նշել է, որ հատուկ հանձնաժողով կմեկնի դեպքի վայր և կհաստատի բնական աղետի փաստը, կքննարկի վնասի աստիճանը, որից հետո որոշում կկայացվի վնասի հատուցման մասին:

Լրացուցիչ մանրամասներ մեր լուսանկարների և վիդեո նյութերի մեջ, որոնք մեզ տրամադրել են Կրիկյանների ընտանիքը: