Հանճար չեն դառնում այլ ծնվում են \ տեսանյութ

Հանճար չեն դառնում այլ ծնվում են \ տեսանյութ

Դավիթ Ջանամյանը ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից, ծնվել է 2004 թվականին, սովորում է գյուղի թիվ 2-րդ դպրոցի 11-րդ դասարանում:

Տղան նկարելու հմտություններն ու սերը վերցրել է իր հորից: Դավիթի նկարներն ու ոճը շատ նկարիչների նկարներից տարբերվում են նրանով, որ մատիտի նկարները գործնականում չեն տարբերվում լուսանկարներից: Դավիթի նկարչության ոճը կոչվում է գրաֆիկա:

Դավիթը նկարում է ավելի քան մեկ տարի: Նա հիմնականում նկարում է մատիտներով, փորձել է նաև ներկերով, բայց ավելի շատ սիրում է նկարել մատիտներով, ասում է տղան: Սիրում է կենդանիներ ու դիմանկարներ նկարել: Ապագայում նա ցանկանում է խորացնել իր գիտելիքները և նկարել բնապատկերներ:

Երիտասարդ նկարիչը դեռ չի վաճառել իր նկարները: Ցուցահանդեսի հրավերներ եղել են, բայց նա դեռ քիչ նկարներ ունի: Դավիթի երազանքն է դառնալ մեծ նկարիչ:

Ներկայումս երիտասարդ նկարիչը նկարում է իր զոհված ազգականի դիմանկարը:

Մերօրյա Այվազովսկին Ջավախքի Գանձա գյուղում