«Տանը մնացած» կարտոֆիլը փչանում է

«Տանը մնացած» կարտոֆիլը փչանում է

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում անցյալ տարի աճեցված կարտոֆիլը մնացել է նկուղներում, ոչ մի կերպ չի վաճառվում և սկսել է փչանալ:

Թորիայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղացու արտադրանքը հավասար է զրոյի: Օրինակ ես ներկա դրությամբ ունեմ 10 տոննա կարտոֆիլ եւ այն մնացել է նկուղում չվաճառվելու պատճառով: Հիմա ստիպված կենդանիներին ենք կերցնում։ Նախքան կենդանիներին տալը եփում ենք նոր ենք տալիս, որպեսզի վնաս չտա: Չնայած մեծ մասը փչացել է եւ արդեն լրցրել ենք աղբամանների մեջ: Խանութներում ապրանքների գները աճում են սնկի պես իսկ գյուղացու արտադրածը՝ պանիր, կաթ, կարտոֆիլ եւ այլն գին չունի: Ցանկացած գյուղացու ցավը ներկայիս պայմաններում նույնն է»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · «Տանը մնացած» կարտոֆիլը փչանում է