Վրաստանում սկսվել է գործազրկության ապրիլ ամսվա փոխհատուցումը

Վրաստանում սկսվել է գործազրկության ապրիլ ամսվա փոխհատուցումը

Ըստ Զբաղվածության խթանման պետական ​​գործակալության, շարունակվում է քաղաքացիների նպատակային սոցիալական օգնության տրամադրումը, ներառյալ համաճարակի երկրորդ ալիքի արդյունքում աշխատանքը կորցրած քաղաքացիներին:

Զբաղվածության խթանման պետական ​​գործակալության տվյալներով, այսօր արդեն ապրիլ ամսվա 200 լարի օգնությունն ստանալու գրանցումն արդեն սկսված է, փոխհատուցում կստանա 120 496 անձ, 24 099 200 լարիի չափով:

Ըստ նրանց տվյալների, այսօրվա դրությամբ, մարտ ամսին 200 լարի օգնություն է ստացել 130 683 մարդ, 26 136 600 լարոի չափով, իսկ փետրվարին՝ 140 029 մարդ՝ 28 005 800 լարիի չափով: Հունվարին փոխհատուցման գումարը փոխանցվել է 106 389 անձի՝ 21 277 800 լարիի չափով:

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի համաձայն, 2021 թվականի հունվարից աշխատանքը կորցրած քաղաքացիները 6 ամսվա ընթացքում ամսական 200 լարի օգնություն կստանան: