«Մշակույթները տարբեր են, այնուամենայնիվ մենք բոլորս հավասար ենք»

«Մշակույթները տարբեր են, այնուամենայնիվ մենք բոլորս հավասար ենք»

Հուլիսի 4-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում «Բազմազգ Վրաստանի կանայք» նախագիծը անցկացրեց «Մշակույթները տարբեր են, այնուամենայնիվ մենք բոլորս հավասար ենք» անունը կրող էթնիկ փառատոն:

Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի Մշակույթի նախարարության կողմից և նպատակ ունի մերձեցնել Վրաստանում ապրող տարբեր մշակույթների կանանց և հնարավորություն տալ նրանց ճանաչելու մյուսների մշակույթները:

Փառատոնը կազմված էր երկու մասից՝ առաջին մասում տեղի ունեցավ «Խաղաղ երկինք» խորագրով մանկական մրցույթ, որի ժամանակ երեխաները խաղաղության մասին իրենց պատկերացումները նկարում էին թղթի վրա:

Երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի պարային խմբերը, Քվեմո-Քարթլիի ազգային պարային համույթը, հայկական պարային խումբը Թբիլիսի քաղաքից, եզդիների պարային խումբը և ռուսական անսամբլը: Յուրաքանչյուր խումբը ներկայացնում էր իր էթնիկ մշակույթը:

Մանրամասների մասին մեզ պատմեց «Բազմազգ Վրաստանի կանայք» նախագծի ղեկավար Ալլա Բեժենցևան.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting