Ապրիլի 28-ին, Ասպինձայի գյուղ Խերթվիսիի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ ականատեսների, ժամը 21:00-ի սահմաններում, մեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40-ամյա տղամարդուն, վերջինս տեղում մահացել է:
Դիակը տեղափոխվել է Ախալցիխե ՝ փորձաքննության: Դավիթ Մերաբիշվիլին փորձելու է պարզել մահվան պատճառը:
Ըստ դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի, զոհվածը 39-ամյա տղամարդ է, նրան վրաերթի են ենթարկել, մեղադրյալը թաքնվել է:
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը նախատեսում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում: tv9news.ge