
Նինոծմինդայի շրջանում անցկացվում է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների պրոֆիլակտիկ պատվաստում դաբաղի դիմաց: Պատվաստումը անցկացվում է 6 ամիսը մեկ, գարնանը եւ աշնանը:
Հեշտիայի տեղամասի անասնաբույժ Մուրադ Ղաշխչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր շրջանի ընդհանուր անասնաբուժական անձնակազմը սկսել է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների (հիմականում կովերի եւ ոչխարների) պատվաստումը դաբաղի դիմաց: Պատվաստման գործընթացին ընդգրկված են Նինոծմինդայի բոլոր գյուղերը: Ներարկումները անվճար է, հովանավորում է պետությունը եւ այն կատարվում է 6 ամիսը մեկ: Քանի որ հիմա գարուն է կենդանիներին արդեն թողնում են դուրս արածելու, այդ պատճառով հնարավոր է ներարկումները ձգձգվի մինչեւ 15 օր»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.