2016 թվականի հունվար-մայիսին Վրաստանի իրական տնտեսական աճը կազմել է 2.9 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Հաղորդվում է, որ Վրաստանի տնտեսական իրավիճակի վրա դրականորեն է ազդել ներդրողների աճող ակտիվությունը և արտաքին պահանջարկի մասնակի բարելավումը:
Վրաստանի Ազգային բանկում կարծում են, որ այդ միտումները առաջիկայում կպահպանվեն: ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Վրաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 3.4 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 3.9 տոկոս: Վրաստանի կառավարությունը ընթացիկ տարվա համար կանխատեսում է 3 տոկոսանոց տնտեսական աճ: