2021 թվականի մայրաքաղաքի բյուջեն ավելացել է 78 միլիոն լարիով: Համապատասխան որոշումն ընդունվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստին:
Քաղաքապետարանի ֆինանսական քաղաքային ծառայության ղեկավար Գայոզ Թալակվաձեն նիստին ներկայացրեց Թբիլիսիի ֆինանսական փաստաթղթում կատարված փոփոխությունները: Նրա խոսքով, մայրաքաղաքի բյուջեն ավելացել է 78 միլիոն լարիով և սահմանվել 191 միլիոն 310 հազար լարի:
Քաղաքային ծառայության ղեկավարը նշել է, որ 78 միլիոն լարիից 30 միլիոն լարին կենտրոնական իշխանության փոխանցումն է, իսկ մնացած մասը գալիս է տարբեր եկամուտներից:
Ըստ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի, մայրաքաղաքի ընթացիկ տարվա բյուջեն աննախադեպ բարձր է և պատասխանում է մեր քաղաքի առջև ծառացած բոլոր պահանջներին: Գիորգի Տղեմալաձեն շնորհակալություն է հայտնել կենտրոնական իշխանությանը՝ փոխանցման համար:
«2021 թվականի բյուջեն աննախադեպ բարձր է: Դա ավելի շատ հնարավորություն է մեր քաղաքի զարգացման համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել կենտրոնական իշխանությանը այս փոխանցման համար: Ավելացած բյուջեն առավելագույնս կենտրոնացած է գերակայությունների վրա», – ասաց Գիորգի Տղեմալաձեն:
Թբիլիսիի քաղաքային խորհրդի համաձայն, մայրաքաղաքի ավելացված բյուջեն վերաբաշխվելու է հետևյալ գերակայություններով և ուղղություններով. Ենթակառուցվածքային նախագծեր, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ, քաղաքային ուղևորափոխադրումների սուբսիդավորում, կանաչապատման և մաքրման միջոցառումներ, առողջապահության և սոցիալական միջոցառումներ, մարզահրապարակների շինարարություն, վերակառուցում: Բացի այդ, բյուջետային ցուցակում ավելացվել է նոր ծրագիր՝ 2015 թվականի հունիսի 13-14-ին տեղացած հորդառատ անձրևի պատճառով աղետների վերացման միջոցառումներ: 1tv.ge