Որտեղից պետք է ստանալ սահմանը հատելու թույլտվություն հանգստյան օրերին

Որտեղից պետք է ստանալ սահմանը հատելու թույլտվություն հանգստյան օրերին

Մայիսի 4-11-ը Վրաստանում հայտարարվում է հանգստյան օրեր, ինչը միտված է շարժունակության նվազեցմանը:

Այն բնակիչները, ովքեր մտադիր են մեկնել Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետով, նախկինի պես պետք է ունենան թույլտվություն:

Քանի որ հանգստյան օրերին Նինոծմինդայի քաղաքապետարանը ևս չի աշխատի, ուստի բնակիչները սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն քաղաքի և գյուղերի լիազորներին (գյուղերի բնակիչները պետք է դիմեն գյուղի լիազորին իսկ քաղաքի բնակիչները քաղաքապետարանի լիազորներին)։

Հանգստյան օրերին կաշխատի նաեւ պետական ​​գնումների և ենթակառուցվածքների վարչությունը: Այսինքն ՝ շինարարական աշխատանքները և քաղաքի բարեկարգումը կշարունակվեն: