Վրաստանի ու Մոնտենեգրոյի տեղը Արևմուտքում ու ՆԱՏՕ-ում է, չնայած բոլոր խոչընդոտներին։
Այդ մասին Թբիլիսիում անցկացված ԵԱՀԿ ԽՎ-ի դաշտերում հայտարարել է Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Դարկո Պայովիչը։ Նա առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Կողմերն ընդգծել են, որ Մոնտենեգրոյի հրավերը և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը դաշինքի «բաց դռների քաղաքականության» հաստատումն է։
Խորհրդարանների նախագահները հույս ունեն, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը քաղաքական դրական ազդանշան է Վրաստանի համար՝ կապված եվրաատլանտյան անվտանգության ներդրման հետ։