
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչները, գյուղում առկա խնդիրների շարքում, նշում են խաղահրապարակի բացակայությունը:
«Եթե գյուղում խաղահրապարակ լինի, երեխաները կխաղան: Կլինի մի տեղ, որտեղ նրանք կանցկացնեն իրենց ժամանակը ՝ ցեխի մեջ կամ հեռախոսներով խաղալու փոխարեն », – ասում է գյուղի բնակիչը:
Ինչպես նշում են բնակիչները, մեր օրերում երեխաները հաճախ նստում են հեռախոսի վրա, ինչը շատ վնասակար է տեսողության համար: Գյուղում երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, և նրանց խաղահրապարակ է պետք:
Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ժդանովական գյուղում խաղահրապարակի զարգացման համար տրամադրվել է 12,000 լարի:
Գյուղում բացի այն, որ խաղահրապարակ չկա, չկա նաև մանկապարտեզ: 2021 թ.-ի տեղական բյուջեից , Ժդանովական գյուղի մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 80,000 լարի: