
Ուժեղ կարկուտ է տեղացել Լագոդեխիի մունիցիպալիտետում: Աղետից տուժել է երեք գյուղ՝ Բաիսուբանի, Քվեմո Մսխալգորի և Պատարա Գորի:
Լագոդեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի խոսքով, ոչնչացվել է խաղողի այգիների, տնամերձ հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողերի 50-60 տոկոսը:
Կարկուտի պատճառած վնասի չափն այս փուլում հայտնի չէ:
Հիշեցնենք, վերջերս կարկուտի և փոթորիկի պատճառով Սամցխե-Ջավախքում վնասվել էին տներ և մեքենաներ:tv9news.ge
Ուժեղ քամին տանիքից պոկել է թիթեղը և վնասել Փ.Գոնդուրա գյուղի բնակչի մեքենան
Կայծակի հարվածից տուժել են բնակիչներ
Ուժեղ քամին վնասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերը