Նինոծմինդայի «ԱրՄաթ» լաբորատորիայում սկսվել է երեխաների ընդունելությունը

Նինոծմինդայի  «ԱրՄաթ» լաբորատորիայում  սկսվել է երեխաների ընդունելությունը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջավախքի Նինոծմինդա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝

☑️Ռոբոտաշինություն

☑️Ծրագրավորում

☑️3D մոդելավորում

☑️Խաղերի ստեղծում

☑️Անիմացիայի ստեղծում

Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Վեներա Սեյրանյանի հեռախոսահամարին՝ +995574175571 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկիր veneraseyranyan@gmail.com էլ. հասցեին: Խմբակին կարող ես գրանցվել նաև ուղարկելով էլեկտրոնային հայտ https://clck.ru/UYtfF:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։ «ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:

Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար Արմեն Ղարսլյան), Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: Նյութը՝ jah.am

179636635_1665893946935754_9180024578149247736_n