Վրացական կողմը Լարսի անցակետի բացման փորձնական աշխատանքներ է տանում

Վրացական կողմը Լարսի անցակետի բացման փորձնական աշխատանքներ է տանում

Այս պահին վրացի փրկարարները իրականացնում են Վերին Լարսի անցակետի բացման փորձնական աշխատանքներ: Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

«Քայլեր կատարվում են, այսօրվա-վաղվա խնդիր է, Ռուսաստանի հետ ենք խոսել, ճշգրտումներ ենք անում: Բայց հիմնական աշխատանք տանողը վրացական կողմն է»,-նշել է ԱԻՆ պաշտոնյան:
Ավելի վաղ Tert.am–ը տեղեկացրել էր, որ Լարսի անցակետն միայն մարդատար ավտոմեքենաների համար բացվի հուլիսի 6-ին:



Opinion, pooling and voting