2000 լարի տուգանք՝ գերեզմանատներ այցելելու համար

2000 լարի տուգանք՝ գերեզմանատներ այցելելու համար

Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է: Ավելին` արգելքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կարգավորումները խախտելու համար:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում:

ՆԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին:

Ի դեպ` զատկական տոների սահմանափակումներ սահմանվել էին նաև նախորդ տարի: Այն  ժամանակ գերեզմանատների մուտքերը 10 օր փակ էին: Վրաստանում  Զատկի տոնին քաղաքացիները գերեզմանատներում տոնական սեղաններ են բացում , ժամեր անցկացնում հարազատների շիրմաքարերի մոտ, նույնիսկ կենդանի երաժշտություն է հնչում: Երկու տարի է` այս ավանդույթը խախտվել է:aliq.ge

Վրաստանում գերեզմանատները փակ կլինեն 3 օրով

Կողոպտված հանգուցյալները. Վրաստանում սկսել են կողոպտել գերեզմաններ