Այսօր 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում՝ Ծալկա քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 19: 45-ին, Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա, Դմանիսիի մունիցիպալիտետի Մամիշլարի գյուղի մոտ (Քվեմո-Քարթլիի շրջան):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա: