Կորոնավիրուսից մահացածներին դիակիզում են հենց Հնդկաստանի քաղաքների փողոցներում։ Խարույկները վառելու համար սկսել են կտրել քաղաքային այգիների ծառերը։
Կորոնավիրուսը սրընթաց տարածվում է Հնդկաստանում։ Երկրում վտանգավոր հիվանդությամբ վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում։
Համավարակի զոհերի թիվն արդեն գերազանցում է 211 հազարը։ Վարակվածները մահանում են այդպես էլ հիվանդանոց չհասնելով, քանի որ հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան։
Հանգուցյալների մարմիններն այրում են դիակիզարաններում, բայց այնտեղ նույնպես արդեն ծանրաբեռնվածությանը չեն դիմանում։ Դիակներն այրում են հենց փողոցներում։
Հանգուցյալների հարազատներին խնդրում են իրենց հետ փայտ բերել դիակիզման համար։ Խարույկների համար սկսել են ծառեր կտրել քաղաքային զբոսայգիներից։
Կադրերից դատելով՝ երկրում իրավիճակն իսկապես վատ է, քաղաքները հսկայական դիակիզարանների են վերածվել։
Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 1,5 տոկոսից մի փոքր ավելին։ Տեղական իշխանությունները պատճառաբանում են, որ դեղամիջոցների պակաս կա։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի համաձայն՝ Հնդկաստանն այժմ երկրորդն է աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպով: Մայիսի 1-ի տվյալներով ՝ Հնդկաստանում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 33,1 միլիոնի: