Կորոնավիրուսի եւ Զատկական տոների հետ կապված Վրաստանում ապրիլի 30 -ից մինչև մայիսի 12 -ը ներառյալ հայտարարվել է հանգստյան օրեր: Այդ կապակցությամբ երկրի ամբողջ տարածքով մայիսի 3-12-ը սահմանափակվել է նաեւ մունիցիպալ (մետրո, ավտոբուս, երթուղային տաքսի) տրանսպորտի աշխատանքը:
Պարզելու համար թե գոծու՞մ է արդյոք Նինոծմինդա – Ախալցիխե և Նինոծմինդա-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինը մենք հեռախոսազրույց ունեցանք երթուղայինի վարորդ Աշոտ Ղարսլյանի հետ. «Սահմանափակումները չի վերաբերվում միջքաղաքային տրանսպորտի աշխատանքին եւ մենք գործում ենք սովորական ռեժիմով: Ինչպես նաեւ աշխատում է Նինոծմինդա – Թբիլիսի ուղղությամբ երթուղայինը», ասաց Աշոտ Ղարսլյանը:
Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող երթուղայինի վարորդ Խնկիանոս Փնջոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող երթուղայինները նույնպես գործում են սովորական ռեժիմով»: