Ծերեթելի փողոցում վերականգնվում են կոյուղու դիտահորերը

Ծերեթելի փողոցում վերականգնվում են կոյուղու դիտահորերը

Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասի Ծերեթելի փողոցի դիտահորերը վերականգնվում են:

Ներկայումս տեղադրվել են երկու բետոնե և մեկ պողպատե ծածկեր:

Թե երբ կավարտվեն աշխատանքները, տեղեկացանք ջրամատակարարման ծառայությունից: Արզուն Գորոյանի խոսքով, ջրամատակարարման ծառայությունն արդեն ձեռք է բերել պողպատե դիտահորեր, որոնք կտեղադրվեն մոտակա օրերին:

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը բազմիցս հայտնել է, որ Ծերեթելի փողոցի կոյուղու դիտահորերն ավերված վիճակում են, ինչն իր հերթին դժգոհություն է առաջացնում այս փողոցի բնակիչների շրջանում: